շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ–ն հրավիրում է քննարկման

ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ–ն հրավիրում է քննարկման

Ռուսաստանի դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։

«Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ 15․07․2025թ  ժամը 12։00-ին  լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։

Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,–ասված է հայտարարությունում։

Նշենք, որ տնտեսվարողները չեն կարողանում ծաղիկ արտահանել Ռուսաստան և նրանք մեծ կարուստներ են կրում, քանի որ ծաղկի 95 տոկոսը նախատեսված է երկրից դուրս իրացնելու համար։

  • Կիսվել: