երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»

ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»

ՌԴ իշխանությունները կարող են նախապես տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության երկրներին սահմանափակումների մասին, որոնք մտցվելու են փոխադարձ առեւտրում։ Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով կառավարության որոշման նախագծին, որը պատրաստել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։

Հրապարակման մեջ ասված է, որ նախարարությունը նախատեսում է տվյալներ ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մտցվող սահմանափակումների մասին աշխատանքային հինգ օրվա ընթացքում։ Հետո ԵԱՏՄ անդամներին կառաջարկեն խորհրդակցություններ անցկացնել, որոնց արդյունքը կներառվի նորմատիվային փաստաթղթում։

 

Նախարարությունում ընդգծել են, որ կյանքի եւ առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության եւ անվտանգության հետ կապված դեպքերում միության ներկայացուցիչները կկարողանան սահմանափակումներ մտցնել փոխադարձ առեւտրում։ Նախարարությունում ընդգծել են, որ նման բան հնարավոր կլինի միայն այն պայմանով, որ այդ միջոցները չարդարացված խտրականություն չլինեն կամ գաղտնի պատժամիջոցներ։

Մինչ այդ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ ազգային արժույթների բաժինը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունում գերազանցել է 90 տոկոսը եւ մոտեցել հնարավոր շեմին։

  • Կիսվել: