երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք․ Հայկ Չոբանյան

Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ:
 
Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:
Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի․ «Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է նախարարը:

  • Կիսվել: