ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռազմական դրությունում հարկային արտոնություն սահմանելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Ռազմական դրությունում հարկային արտոնություն սահմանելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 83 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան, առանց հարկային հետևանքներ կրելու, ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները։

83 ձայնով ընդունվեց նաև կառավարության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ այս նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար կգործի 3-ժամյա ռեժիմ, ինչից հետո հանձնաժողովները կքննարկեն նախագծերը և դրանց վերաբերյալ կներկայացնեն իրենց եզրակացությունները:

  • Կիսվել: