կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարները կրկնապատկվելու են. Հակոբ Արշակյան

Ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարները կրկնապատկվելու են. Հակոբ Արշակյան

Տնտեսումների հաշվին 2019 թվականին շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին։ Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշեց, որ 2020 թվականին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարները կրկնապատկվելու են։

«Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ, այսինքն՝ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաներն ու հնարավորությունները կիրառելով ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ, զենքի-զինամթերքի արդիականացման քայլեր իրականացնել։ Ունենք Պաշտպանության նախարարություն, որի խնդիրը պաշտպանությունն ապահովելն է: Սա շատ կարևոր փոփոխություն է, արտադրողը և սպառողը տարանջատվել են, սա պոզիտիվ զարգացում է»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:

Նա նաև ասաց, որ նախարարությունը մշակել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարությունները:

  • Կիսվել: