շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննարկվում է հիպոթեքային վարկերի եկամտահարկը չվերադարձնելու նախագիծը. Ջանջուղազյան

Քննարկվում է հիպոթեքային վարկերի եկամտահարկը չվերադարձնելու նախագիծը. Ջանջուղազյան

Ֆինանսների նախարարությունը նախատեսում է օրակարգ բերել մի նախագիծ, որը կվերաբերի եկամտահարկի հետվերադարձի դադարեցմանը Երևան քաղաքի որոշ գոտիներում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, թողնելով հարկային արտոնությունը և չգնահատել, թե դրա դիմաց ինչ արդյուքն ստացավ հանրությունը, ճիշտ չէ։

«Օրինակ, արդյոք նպատակահարմա՞ր է պետական բյուջեից ֆինանսավորել 1000 քմ բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսները, որը ենթադրենք գտնվում է նորակառույց շենքի վերջին հարկում։ Եթե քննարկենք և գտնենք, որ նպատակահարմար է, ապա կշարունակենք ծրագիրը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախագծին, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այն վերաբերում է Երևան քաղաքի առաջին և երկրորդ գոտում այդ ծրագրի դադարեցմանը։

«Եթե մենք մեր բնականոն կյանքով ապրելիս լինեինք, այսինքն, համավարակը չլիներ, այդ նախագիծը մեր օրակարգում կար, և նախատեսում էինք, որ 2022 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, բայց քանի որ հիմա մենք հարկադրված ենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները ու չգիտենք, թե որքան ենք շարունակելու այս միջավայրում ապրել և գործել, նպատակահամար է համարվել առաջ բերել նախագծի քննարկումը։ Իհարկե կան ռիսկեր, որ գուցե կարող ենք համաձայնության չգանք, որ նախագիծը ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։

  • Կիսվել: