շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել են շրջակա միջավայրի կառավարման շրջանակներում բանկային համակարգի հետ սերտ համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են շրջակա միջավայրի կառավարման շրջանակներում բանկային համակարգի հետ սերտ համագործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը։

Նիստը վարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ) Գայանե Գաբրիելյանը։ Նիստին մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և այլ պաշտոնատար անձինք։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է իրականացվող ծրագրերի հասցեականությունը և շահագրգիռ կողմերի հետ ճշգրիտ աշխատանքը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև շրջակա միջավայրի կառավարման շրջանակներում բանկային համակարգի հետ սերտ համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հարցին։
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը հանդես է եկել «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» ծրագրի մինչ այժմ իրականացված գործողությունների և արդյունքների վերաբերյալ զեկույցով:

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: