երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Նախկին խորհրդի կազմը լուծարվել է։

Այսպիսով՝

Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։

Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։

Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով

Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների

Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։

Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։

Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հայտի մեջ պետք է ներառել՝

 

Անուն, ազգանուն

Կազմակերպության անուն

Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության
համառոտ նկարագիր

Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները

Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործակցում

Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն
Հեռախոսահամար

Էլեկտրոնային հասցե

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 30-ն է։

  • Կիսվել: