հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման  բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։  

Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համակարգային գործընկերության ձևավորման հարցը, նպատակ ունենալով փոխանակել ընտրված բարձրորակ նախագծերը, իրականացնել գործարքների համատեղ նախաձեռնում, գործընկերների հուսալիության ընտրություն և ստուգում, նախագծերի ապահովագրական և վարկային–երաշխիքային աջակցություն, ցուցահանդեսային և տոնավաճառային գործունեություն, լավագույն փորձի և վերլուծությունների փոխանակում, նախաձեռնել կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացում: 

 

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում փոխանակել Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համագործակցության հանաձայնագրի տեքստը` փոխգործակցության հստակ  ձևաչափերի ձևակերպմամբ:

 

  • Կիսվել: