Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները, իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները։