երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներին առնչվող հարցեր

Քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներին առնչվող հարցեր

ՀՀ կատարած այցի շրջանակներում 2023 թվականի հունիսի 29-ին ճանաչողական նպատակով ՀԱԷԿ էր այցելել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովը: Այս մասին հայտնում է Հայկական ատոմային էլեկտրակայանի ֆեյսբուքյան էջը:

Տեխնիկական շրջայցի ընթացքում Տ. Կուպչիկովի ղեկավարած պատվիրակությունը տեղում ծանոթացել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման շրջանակներում իրականացված մեծամասշտաբ աշխատանքներին:

Հաջորդիվ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներին, հեռանկարային նախագծերին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին առնչվող այլ հարցեր:

 

 

 

  • Կիսվել: