ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության փոփոխության, լոգիստիկ ծառայությունների կազմակերպման հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության փոփոխության, լոգիստիկ ծառայությունների կազմակերպման հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էլդար Ալիշերովի հետ, որին մասնակցում էին նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի մի շարք բիզնես ասոցիացիաների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, լոգիստիկ ծառայությունների կազմակերպմանը, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

  • Կիսվել: