կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են Արենիի բնակավայրերում հեռավար աշխատաշուկայի զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Արենիի բնակավայրերում հեռավար աշխատաշուկայի զարգացման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունվարի 13-ին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այցի նպատակն էր քննարկել Արենի համայնքի բնակավայրերում հեռավար աշխատանքի շուկայի զարգացման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախաձեռնության շրջանակում քննարկվել է նաև «Teach For Armenia» կազմակերպության կողմից կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: