Քննարկվել է Ջրային կոմիտեի 2023 թվականի տարեկան բյուջեի կատարողականը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում։ Քննարկվել են Ջրային կոմիտեի 2023 թվականի տարեկան բյուջեի կատարողականը և մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված աշխատանքների ընթացքը։
Նախարարը հանձնարարել է ապահովել բյուջեով նախատեսված աշխատանքների կատարման բարձր ցուցանիշներ։ Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։



