չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննարկվել է Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի հետ գործակցության նոր շրջանակային գործողությունների պլանը

Քննարկվել է Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի հետ գործակցության նոր շրջանակային գործողությունների պլանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին: 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ԱԶԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը:

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ 2024-2028 թթ. Հայաստանի հետ գործակցության նոր շրջանակային գործողությունների պլանը, որը նախատեսվում է մշակել ՀՀ կառավարության առաջնահերթություններին և կարիքներին համահունչ:

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Այս ենթատեքստում ներկայացվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական ուղղությունները: Քննարկվել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախատեսվող արբիտրաժային, հաշտարարության և սնանկության ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։

Հանգամանորեն ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարությունը, այդ թվում ռազմավարության հիմքում ընկած առանցքային ուղղությունները՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի հակազդում, հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդում, հայտարարագրում, մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում:

Երկուստեք կարևորվել է ռազմավարական փաստաթղթերի մշակման և ռազմավարական կանխատեսումների ոլորտում նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացումը, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների ստեղծման, գործող հարթակների կատարելագործման հարցում, ինչպես նաև թվայնացման գործընթացի ուղղությամբ համագործակցությունը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև քրեակատարողական ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ պրոբացիայի ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել առավել արդյունավետ փոխգործակցության հնարավորություններ:

  • Կիսվել: