երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քերոբյանը հանդիպել է Փոքր ու միջին բիզնեսի գերմանական ասոցիացիայի գործարար ոլորտի մենեջերի հետ

Քերոբյանը հանդիպել է Փոքր ու միջին բիզնեսի գերմանական ասոցիացիայի գործարար ոլորտի մենեջերի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարում հանդիպել է Փոքր ու միջին բիզնեսի գերմանական ասոցիացիայի գործարար ոլորտի մենեջեր Ռեյնոլդ Ունգերն-Շտերնբերգի հետ։ Այն գերմանական խոշորագույն ասոցիացիա է, որի կազմում ընդգրկված է երկրի աշխատակիցների 60%-ը։

ՀՀ ԷՆ-ից հայտնում են, որ Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի բարձր ցուցանիշները և նշել, որ աճը հիմնականում պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Նախարարն անդրադարձել է նաև առևտրի ոլորտում գրանցվող հաջողություններին։

Տեղեկացնելով, որ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ են տեղափոխվել ու հիմնադրվել ՀՀ-ում՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ասոցիացիայի կազմում ընդգրկված ընկերություններին ևս դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու և ներկայացուցչություններ բացելու հնարավորությունը։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն տնտեսության ոլորտում առկա ներուժի, պետական օժանդակության գործիքների մասին տեղակատվությունը փոխանցել գերմանական ընկերություններին՝ հնարավոր համագործակցության հեռանկարով։

 

  • Կիսվել: