չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քերոբյանն ասել է, որ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ կառավարությունում միասնական որոշում դեռ չկա

Քերոբյանն ասել է, որ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ կառավարությունում միասնական որոշում դեռ չկա

Հայաստանի արտահանման մեծ մասը հանքահումքային արտադրանքն է՝ շուրջ 60 տոկոս։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որպես ևս մեկ խոշոր խումբ նա առանձնացրեց գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը: Քերոբյանն ասաց, որ Հայաստանում ավելի քիչ են միջին տեխնոլոգիական արտադրանքի արտահանումները, իսկ բարձր տեխնոլոգիականն ընդամենը 1-1,5 տոկոս է։

Ըստ Քերոբյանի՝ սա խնդիր է, քանի որ ՏՏ ոլորտը Հայաստանում գերակա ոլորտ է հռչակված։ Նա նշեց, որ քանի դեռ Հայաստանի արտահանման մեծ մասը հանքահումքային ու գյուղատնտեսական արտադրանքն է, ճանապարհների, կոմունիկացիաների բացումը զգալիորեն կարող է իջեցնել արտահանվող ապրանքների վերջնական գինը, հետևաբար և կարող է դրական անդրադառնալ արտահանման ծավալի վրա։

Միևնոույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ քայլեր են ձեռնարկում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը մեծացնելու համար։

Քերոբյանն անդրադարձավ նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքին և ասաց, որ դա քաղաքական որոշում է եղել պատերազմի ընթացքում, և հիմա էլ քաղաքական դրդապատճառներով կարող է փոփոխվել այդ որոշումը։ Նա նաև ընդգծեց, որ, չնայած դրան, թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին թուրքական ապրանքներն էժանացել են, և Հայաստանում հայտնվելու դեպքում դրանք կարող են վտանգել հայկական արտադրությունները։

Նրա խոսքով՝ կառավարությունում այս հարցի վերաբերյալ միասնական որոշում չկա, իսկ վերջնական որոշում կկայացվի վաղը:

  • Կիսվել: