շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման մրցույթը նախատեսվում է ավարտել մեկ ամսից․ նախարար

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման մրցույթը նախատեսվում է ավարտել մեկ ամսից․ նախարար

Սյունիքի մարզի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության մրցույթը նախատեսվում է ավարտել մեկ ամսից։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Կառավարության ծրագրի (2021-2026թթ.)   իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքն, ըստ նրա, սկսվել է ավելի վաղ, սակայն նախագիծը բարդության բարձր աստիճանի պատճառով դեռ չի ավարտվել։ «Այստեղ 60 կիլոմետրի վրա պետք է 27 կամուրջ եւ 12 թունել կառուցել։ Դրանցից մեկի երկարությունը կկազմի 8,6 կմ»,- ասաց նախարարը։

Մարզում, Սանոսյանի խոսքով, նման ծրագրեր դեռ չեն իրականացվել։ Ընդ որում, Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության մրցույթը, ըստ նրա, կավարտվի ավելի վաղ։

«Այժմ մենք ստուգում ենք տվյալ մասնակիցների ֆինանսական փաստաթղթերը, եւ եթե ամեն ինչ կարգին լինի, մեկ ամսից կընտրենք կառուցողին»,- ասաց գերատեսչության ղեկավարը։

  • Կիսվել: