կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվել է հարկայնության հարցը

Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվել է հարկայնության հարցը

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցեր:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում է եղել «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցը:

Այդ համատեքստում դիտարկվել են սահմանված հարկայնությունը գերազանցող շրջանակակապային շենքերի կառուցման համար մշակված հատուկ տեխնիկական պայմանների նախնական տարբերակները: Թեմայի շուրջ ծավալվել է մասնագիտական քննարկում:

  • Կիսվել: