հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքապետարանը նորից նվեր մեքենաներ է ստացել, այս անգամ՝ փոշեկուլ (լուսանկարներ)

Քաղաքապետարանը նորից նվեր մեքենաներ է ստացել, այս անգամ՝ փոշեկուլ (լուսանկարներ)

Երևանը նոր փոշեկուլներ ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա ողջունելի է համարել այն, որ, անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսեւորել համայնքի հանդեպ։ Դրա շնորհիվ Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային) մեքենա»,-գրել է Կարապետյանը:

Քաղաքապետարանի մամուլի խոսանկը, մասնավորապես, նշել է. «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»։

  • Կիսվել: