ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
 Սպասում ենք տուրիստական մեծ հոսք Երևան. Մարության

Սպասում ենք տուրիստական մեծ հոսք Երևան. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝է նշելով, որ սպասվում է տուրիստական մեծ հոսք Երևան:

Քաղաքապետը, մասնավորապես, գրել է. «Շատ շուտով, եվրոպական բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելով սպասում ենք տուրիստական մեծ հոսք Երևան։ Բնական է, քաղաքն իր ենթակառույցներով պետք է պատրաստ լինի Երևանին վայել ձևով դիմավորելու:  

Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայան է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են զբոսաշրջիկները մեր երկրի մասին։ Այսօր այցելեցի Զվարթնոց, օդակայանի տնօրինության ուղեկցությամբ ծանոթացա կառույցի աշխատանքի պայմաններին ու խնդիրներին»:

  • Կիսվել: