շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ կատարեց գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:

Շահառուներին հնարավորություն կտրվի փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2020-2021 թվականներին ներգրավված վարկերը:

«Այս պարագայում նշում ենք այն չափը, որը Կառավարությունը սուբսիդավորելու է, այսինքն՝ սահմանամերձ ընկերությունների համար՝ 14 տոկոս, Երևանում կամ ոչ սահմանամերձ ընկերությունների համար՝ 10 տոկոս: Շատ արտոնյալ վարկ է ստացվելու:

Բացի դրանից՝ կա պետական երաշխիքի հատված, որն ընդհանուր մթերման վարկի գումարի մինչև 50 տոկոսի չափով է: 

Սա գործիք է, որով մենք արտահանող ընկերություններին օգնում ենք, որպեսզի նրանք մթերման վարկ վերցնեն այնքան, ինչքան իրենց պետք է, այլ ոչ թե այնքան, ինչքանի գրավ ունեն: Մյուս կարևոր  հանգամանքը մթերման պայմանագրերի կնքման ժամկետներն են: Այս որոշմամբ ասում ենք՝ սուբսիդավորելու ենք միայն այն մթերումները, որոնք վերաբերում են մինչև հունիսի 1-ը բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար, և մինչև հուլիսի 1-ը՝ խաղողի մթերման պայմանագրեր կնքելու դիմաց»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք պետական երաշխիքի որոշակի հատված ենք մտցնում: Շատ ընկերություններ, որոնք դրամաշրջանառություն ունեն, իրենց պոտենցիալ գրավադրելու գույքն ամբողջությամբ գրավադրել են, բանկերում որևէ նոր բան չունեն գրավադրելու, որ նոր միջոցներ ներգրավեն ու ավելի մեծ ծավալով մթերումներ իրականացնեն: Դրա համար 50 տոկոս պետական երաշիքը առանց գրավի վարկ ստանալու հնարավորություն է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: