հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փոփոխություններ՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում

Փոփոխություններ՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգում։

Վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին՝

2022 թ․-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 30-ը խաղողի մթերումների համար տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև 3 տարի 3 ամիս մարման ժամկետով, 

2022 թ․-ի հունվարի 1-ից մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ը տրամադրված վարկերի համար՝ առավելագույնը մինչև 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։


  • Կիսվել: