երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պոլիէթիլենային տոպրակների բոլոր տեսակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն արգելվելու է

Պոլիէթիլենային տոպրակների բոլոր տեսակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն արգելվելու է

Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ և ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տոպրակով, ինչ տալիս էին հինգ տարի առաջ: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչդեռ այս դահլիճում քննարկում էինք, որ  մենք չգիտեմ ինչ հաստատությունից տոպրակները արգելում ենք, որևէ մեկը ունի՞ այդ հարցի պարզաբանումը, ինչու է այդպես»,- ասաց նա:

«2019 թվականի կարգավորումով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Այստեղ համայնքները որքան հնարավոր է վրահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյուք չտվեց»,-այս մասին կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակների վաճառքն ենք արգելելու։ Նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու:

Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել»,- ասել է նախարարը:

  • Կիսվել: