կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Փողոցում քայլելով գնում ես, մի հատ պատուհան է, նայում ես, ասում է՝ կրիպտոարժույթ ունե՞ք․ Փաշինյան

Փողոցում քայլելով գնում ես, մի հատ պատուհան է, նայում ես, ասում է՝ կրիպտոարժույթ ունե՞ք․ Փաշինյան

Ես կարծում եմ, որ մարդիկ ուրիշ տեղ իմանան, որ մեր երկրի մայրաքաղաքում տեղեր կան՝ փողոցում քայլելով գնում ես, մեկ էլ մի հատ պատուհան է, նայում ես, ասում՝ կրիպտոարժույթ ունե՞ք, ասում է՝ հա, ասում ես՝ չորս հատ տվեք, կասեն՝ այս երկրում ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այս պարագայում անընդունելի է տեխնոլոգիաներ տանիքի ներքո գործողություններ անելը։

«Եթե Կառավարության քաղաքական կամքը չլինի, մեկը չի գա ասի՝ այ ընկերներ, սա ինչ վիճակ է, այդ համայնքը պետք է գա ինքն ասի, եթե չեն գալիս, չեն ասում, ուրեմն մի բան էն չի:

Այսինքն՝ մենք պատահական պետք է իմանանք, որ սենց հարց կա։ Ես կյանքում չեմ առնչվել, մի օր 2021 թվականին ինչ-որ խորհրդակցության ժամանակ թեմա է լինում կրիպտոչենջ, ասում եմ՝ ի՞նչ է դա, ու պարզվում է, որ մեր երկրում տենց հասկացություն կա։ Ասում եմ՝ իրենք ի՞նչ դաշտում են գործում․․․ դաշտում չեն գործում, մայթում են գործում, բա տենց կլինի՞, ընկերներ։ Սա խորը պրոբլեմի մասին է վկայում»,- նկատեց վարչապետը:

 

  • Կիսվել: