շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փող ունենք, բայց բախտ չունենք. Փաշինյան

Փող ունենք, բայց բախտ չունենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հիշեց՝ մի ժամանակ թվացել է, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող լինի՝ բոլոր հարցերը կլուծվեն։

«Հիմա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք»,- կառավարության նիստում ասաց վարչապետը։

Նա նշեց, թե պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որ ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոններն ու ճանապարհները ունենանք։

«Բայց, ճիշտն ասեմ, կառավարության այն անդամները, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, տարվա սկզբից շատ ծանր ու դառը տրամադրության մեջ են, բայց ճանապարհն անցնում է նա, ով քայլում է դրա վրայով»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: