երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան

ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան

Սոցիալական քաղաքականությունը, որ երրորդ հանրապետությունում վարվել է, եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ։

ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․

«Ծայրահեղ աղքատին կամ աղքատին ասել ենք, եթե դուք աղքատ եք կամ շարունակում եք մնալ աղքատ, մենք կսահմանենք ձեզ համար այս արտնոթյունը, այս արտոնությունը, այս արտոնությունը։

Բայց եթե հանկարծ դուք հաղթահարեք աղքատությունը, մենք ձեզ կզրկենք այդ արտոնություններից։ Լուրջ պրոբլեմ է, հույս ունեմ, որ կընդունենք ծրագիրը, որը առնվազն տեսական մակարդակում համոզիչ է, որ մարդկանց անընդհատ մղելու ենք հաղթահարելու աղքատությունը»,- ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: