երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ–ի դիմաց են

ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ–ի դիմաց են

Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված քաղաքացիներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացնում ՊԵԿ-ի դիմաց եւ հանդիպում պահանջում կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Քաղաքացիները պահանջում են թույլատրել իրենց վերադարձը ՊՆ նախկին շենք եւ կատարել իրենց վնասված գույքի փոխհատուցումը։

«2018 թվականին ինչո՞ւ թույլ տվեցին, որ այնտեղ մարդիկ հաստատվեն, ինչո՞ւ էին դռները բաց մարդկանց համար, հիմա ինչո՞ւ հանկարծ հիշեցին։ Ժողովուրդն իր գումարով պայմաններ ստեղծեց, իրենք էլ 6 հազար զորքով 100 բնակչին դուրս հանեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, չեն պատասխանի մեր հարցերին՝ բոլորս մեր իրերով կգանք ու կբնակվենք այստեղ։ Մեր երեխեքը ոչ նորմալ դպրոց են հաճախում, ոչ էլ նորմալ սնվում ե, չի կարող այսպես շարունակվել»,- նշեց մեկ այլ բնակիչ։

  • Կիսվել: