երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՊՆ–ի նախկին հողատարածքն աճուրդի կհանվի

ՊՆ–ի նախկին հողատարածքն աճուրդի կհանվի

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին հողատարածքը կդրվի սեփականաշնորհման։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Սա օրակարգում ներառված 54 չզեկուցվող հարցերից մեկն էր։
 
Մոտ 6 հազար քմ–անոց տարածքը գտնվում է Երևանի Իսակովի պողոտայում։ Նախկինում այն եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, սակայն կառավարության` 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ այս և ևս 70 տեղամասեր որպես ավելորդ շինություններ պետական գույքի կառավարման կոմիտեին են հանձնվել հետագա մասնավորեցման համար։
Հողամասի կադաստրային արժեքը կազմում է մոտ 344,3 մլն դրամ կամ ավելի քան 880 հազար դոլար:
 
Այլ որոշումներով աճուրդի կհանվեն ևս մի քանի հողակտորներ, այդ թվում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում գտնվող երկու և երեք հազար քմ մակերեսով երկու հողակտոր, ինչպես նաև մի շարք այլ հողակտորներ:

  • Կիսվել: