շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՓՄ առեւտրականների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

ՓՄ առեւտրականների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Փոքր եւ միջին ձեռնակրատերերը տեւականդ ադարից հետո կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց: Նրանք բողոցում են շրջանառության հարկի վատթարացնող նորմերի դեմ:

«Մեզ արհամարհում են, այդքան մարդ դուրս է եկել փողոց, հարցազրույցներով, ասուլիսներով, ակցիաներով բացատրում է իրավիճակը, բայց անտեսված ենք:Չենք դիմանում, մանրածախ առեւտուրը վերանում է: Ես անձամբ իմ գործունեությունը կասեցրել եմ «Սուրմալու» տոնավաճառում: Ի՞նչ խղճով եք այդ տգետ օրենքները հանում»,-ասաց ակցիայի մասնակիցներից Իրինա անունով կինը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:

  • Կիսվել: