ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պլաստմասե խողովակներ արտադրող «Արմ Պլաստ» ընկերությունն արտոնություն ստացավ. Նա 9,9 մլրդ դրամի ներդրում կանի

Պլաստմասե խողովակներ արտադրող «Արմ Պլաստ» ընկերությունն արտոնություն ստացավ. Նա 9,9 մլրդ դրամի ներդրում կանի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄ ՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ԱՐՄ ՊԼԱՍՏ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պլաստմասե խողովակների և թաղանթների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 9․9 մլրդ դրամի ներդրում հումքի և 241 մլն դրամի ներդրում հոսքագծի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 739 մլն դրամ:

  • Կիսվել: