երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Փետրվարի 3-ից 9-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425 հազար 804 ուղևորի

Փետրվարի 3-ից 9-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425 հազար 804 ուղևորի

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Փետրվարի 3-ից փետրվարի 9-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425 հազար 804 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝

685՝ երեք վագոնանի,

1201՝ երկու վագոնանի,

1024՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100․8%։

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։

  • Կիսվել: