հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է նոր թափով լծվել բարեփոխումները կյանքի կոչելուն. ՇՄ նախարարն Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Պետք է նոր թափով լծվել բարեփոխումները կյանքի կոչելուն. ՇՄ նախարարն Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ այսօր Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։
 
«Շնորհակալություն եմ հայտնել կոմիտեի նախկին նախագահ Արթուր Պետրոսյանին՝ պետության համար բարդ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և շնորհավորել Վլադիմիր Կիրակոսյանին՝ հույս հայտնելով, որ նա իր հմտությունները, փորձն ու գիտելիքը կներդնի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։
 
Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։ Հույս եմ հայտնել, որ պարոն Կիրակոսյանի նշանակումը նոր խթան կհանդիսանա նախանշած փոփոխությունների կյանքի կոչման ճանապարհին։
 
May be an image of 3 people and people sitting
 
Արթուր Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի անձնակազմին համատեղ աշխատանքի համար, հաջողություն ու բեղմնավոր աշխատանք մաղթել Անտառային կոմիտեի նոր նախագահին։
 
Իր հերթին, Վլադիմիր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և կարևորել Անտառային կոմիտեի դերակատարումը անտառային ոլորտում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործընթացում՝ խոստանալով անել հնարավորը՝ խնդիրների արագ հաղթահարման և զարգացման նոր փուլ թևակոխելու համար։
 
May be an image of 3 people, people sitting and indoor
 
Նաև կարճ խորհրդակցություն եմ անցկացրել աշխատակազմի հետ՝ առաջարկելով գույքագրել հրատապ լուծում պահանջող խնդիրները և հստակեցնել դրանց լուծման ուղիները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սիմիդյանը:

  • Կիսվել: