«Պետք է դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը», «Եթե հնարավոր լինի, նաև պետությունը կմասնակցի». քննարկում՝ ԱԺ-ում
«Հրազդան ցեմենտ»-ի հարցը գտնվում է կառավարության ուշադրության հասցեում»: Այս մասին ԱԺ նիստին ներմուծվող ցեմենտի տուրքի բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ նման խոշոր գործարանում սնանկացման գործընթաց է, կառավարությունն ի՞նչ քայլերէ ձեռնարկում դա թույլ չտալու համար:
«Մի քանի անգամ կոնսուլտացիաներ և հանդիպումներ է եղել սեփականատերերի հետ, և այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես կարելի է այդ հարցը լուծել: Այնտեղ ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել, որի արդյունքում սնանկացման գործընթաց է սկսել»,- ասաց փոխնախարարը:
Ըստ պատգամավորի՝ «Հրազդան ցեմենտ»-ի առողջացման համար պետք է դիտարկել կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը: «Ես կարծում եմ՝ մենք ինքնահոսի պարզապես թողնելու իրավունք չունենք նման ռազվարական նշանակության գործարանների ճակատագիրը»,- ասաց Թորոսյանը:
Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ ինքնահոսի թողնելու խդնիր չկա:
«Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, կարծում եմ՝ հետագա հանդիպումներում կդիտարկենք, եթե հնարավորության տարբերակներ կան, նաև պետությունը կմասնակցի»,- ասաց նա:
Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել 800-ապատիկի չափով: Նախագիծն Աժ-ն ընդունել է: