ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետական պարտատոմսերի հաշվին է դեֆիցիտի ֆինանսավորումը կատարվել, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա. Ատոմ Ջանջուղազյան

Պետական պարտատոմսերի հաշվին է դեֆիցիտի ֆինանսավորումը կատարվել, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա. Ատոմ Ջանջուղազյան

2022 թվականին նախատեսում ենք, որ ներքին աղբյուրների հաշվին կունենանք դեֆիցիտի ֆինանսավորում 50 տոկոս և ավելի չափով, այդ մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նկատենք, որ հանձնաժողովի նիստում 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության քննարկումն է: Ներկայացնելով անցած տարվա ցուցանիշները, նախարարն ասաց՝ որպեսզի դեֆիցիտի ֆինանսավորման խնդիր չառաջանա նաև ապագայում, պետական պարտատոմսերի հաշվին է դեֆիցիտի ֆինանսավորումը կատարվել:

«Տարվա ընթացքում մենք ունեցել ենք հնարավորություն շուկան մեզ լավ պայմաններով առաջարկ է ունեցել, և մենք օգտագործել ենք այդ հնարավորությունը ընդ որում` բացարձակապես ոչ ամբողջությամբ: Սա տարվա սկզբից հայտարարված ծրագրերի շրջանակում է եղել: Մենք 2020 թվականի համար էլ ունենք հայտարարություններ: Բայց քանի որ շուկան ավելի պատաստակամ է եղել ներդրում կատարելու, քան թե մասնակցելու այդ հետգնումներին, արդյունքում մենք ունեցել ենք մի փոքր ավելի բարձր կատարողական, քան թե ծրագրված էր», -հավելեց նախարարը՝ ընդգծելով, որ այս գործողությունները նախատեսված են հանրային ֆինանսների կառավարման ռազմավարական ծրագրով ու ուղղված են ապագային:

  • Կիսվել: