ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետական օժանդակության 3-րդ ծրագրով հաստատվել է 70 տնտեսվարողի հայտ

Պետական օժանդակության 3-րդ ծրագրով հաստատվել է 70 տնտեսվարողի հայտ

Այս պահին պետական օժանդակության 3-րդ ծրագրով ստացվել է ավելի քան 700 դիմում, իսկ 70 տնտեսվարողի հայտ արդեն հաստատվել է, հայտնում են Կառավարությունից։ 

Հատուկ պայմաններով վարկեր են տրամադրվում 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին՝ թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմում լրացնելու համար այցելեք՝ http://isc.am/, իսկ հարցերի դեպքում զանգահարեք՝ 8-105 հեռախոսահամարին։

 

 

  • Կիսվել: