կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն. հարցը քննարկվել է ԱԺ-ում

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն. հարցը քննարկվել է ԱԺ-ում

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի՝ հիմնական փոփոխությունները տեխնիկական են, բովանդակային առումով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուց և վճարելուց հետո նշանակված նպաստը բռնագանձելու պահանջը կգործի այն դեպքում, երբ երեխան հանձնվում է մանկատուն:

«Ներկայիս կարգավորումը հետևյալն է, եթե երեխան որոշ ժամանակ անց հայտնվում է մանկատանը, ապա սկսում է հետգանձման, բռնագանձման գործընթաց, որը, ըստ էության, կիրառելի չէ, որովհտեև երեխան կարող է 2-3 տարեկանում հայտնվել մանկատանը»,- ընդգծել է Դավիթ Խաչատրյանը, ապա հավելել. «Հատկապես այս դեպքերում այն ծնողը, որը հանձնել է, տրամաբանական է, որ սոցիալապես լավ վիճակում չի գտնվում, և հետո՝ միանվագ նպաստը ամսական պարբերական աջակցություն չէ, որ այդ գործողությանը դիմելուց հետո դադարեցնես: Ժամանակին ստացել է, հետևաբար հետ գնալու և բռնագանձելու անհրաժեշտությունը ոչ նպատակահարմար է»:

  • Կիսվել: