հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի նաև չկառուցապատված հողամասերի կառավարում. առաջարկը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

Պետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի նաև չկառուցապատված հողամասերի կառավարում. առաջարկը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, որի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե:

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է թույլ տալ Կառավարությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացնել ոչ միայն պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարում, այլև չկառուցապատված ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի տնօրինում և օտարում:

Առնակ Ավետիսյանը նշել է, որ գործող կարգավորումներով հողերի օտարումը, այդ թվում՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի, վերապահված է համայնքներին, որը կատարվում է համայնքների ավագանու որոշմամբ՝ աճուրդի միջոցով և օրենքով սահմանված այլ եղանակներով, ինչի արդյունքում բազմաթիվ խոչընդոտներ են ի հայտ գալիս հողերի օտարման, ներդրումային ծրագրերի իրականացման, պետական բյուջեի համալրման գործընթացներում:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: