ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՊԵԿ-ը ութ ընկերության հուշանվերներ և շնորհակալագրեր է շնորհել

ՊԵԿ-ը ութ ընկերության հուշանվերներ և շնորհակալագրեր է շնորհել

Ապրիլի 19-ին՝ Հարկ վճարողի օրվա առթիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։
 
May be an image of clarinet and crowd
 
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ և շեշտել, որ այս կարևոր օրը համապետական մակարդակով նշելու նախաձեռնության նպատակն է՝ արմատավորելու հարկ վճարելու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ընդգծելու պետություն-մասնավոր, պետություն-քաղաքացի ամուր և գործընկերային կապը:
 
May be an image of 5 people and violin
 
May be an image of 8 people
 
Այնուհետև տեղի է ունեցել հարկ վճարողների պարգևատրման արարողություն՝ նրանց գործունեության և հաջողությունների մասին պատմող տեսահոլովակների ցուցադրմամբ։
 
Պետական եկամուտների կոմիտեն տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ութ ընկերությունների մի շարք անվանակարգերում շնորհել է հուշանվերներ և շնորհակալագրեր։

  • Կիսվել: