շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մայիսի 16-31-ն արձանագրվել է ավելի քան 4 մլն դրամի ապրանքների օրենքի խախտումով տեղափոխման դեպք. ՊԵԿ

Մայիսի 16-31-ն արձանագրվել է ավելի քան 4 մլն դրամի ապրանքների օրենքի խախտումով տեղափոխման դեպք. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 16-31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,121,500 ՀՀ դրամի՝ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր:

Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,134,000 ՀՀ դրամ:

Կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ, ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 1,110,000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 800,000 ՀՀ դրամ: 

Արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։

Արձանագրված խախտումների գումարը կազմում է 337,100,000 ՀՀ դրամ։ 

  • Կիսվել: