հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԵԿ-ը մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարք է սկսել. Նրանք աշխատելու հնարավորություն կստանան Մաքսայինում

ՊԵԿ-ը մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարք է սկսել. Նրանք աշխատելու հնարավորություն կստանան Մաքսայինում

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը.

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայությունում:

ՊԵԿ-ից հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում։

Դիմում-հայտը կարող եք ներկայացնել՝ այստեղ։

Դիմելու վերջնաժամկերը՝ 2023 թվականի մայիսի 5-ն է:

  • Կիսվել: