Պայթյուն Լիբանանի հարավում. վիրավորվել են ՄԱԿ-ի խաղաղապահները
Լիբանանի հարավում պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է վիրավորվել: Այս մասին ասված է խաղաղապահ ուժերի (UNIFIL) հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր պարեկային ծառայությունից երեք խաղաղապահ թեթև վնասվածքներ են ստացել, երբ պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի հարավում՝ Յարինի մերձակայքում, ՄԱԿ-ի հատուկ տարբերանշանով ավտոմեքենայի մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ: