հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պատվիրակությունների փոխայցելությունների համար արարողակարգային հուշանվերներ ձեռք բերելու նպատակով այս տարի պլանավորված 10 մլն դրամը դեռ չի ծախսվել

Պատվիրակությունների փոխայցելությունների համար արարողակարգային հուշանվերներ ձեռք բերելու նպատակով այս տարի պլանավորված 10 մլն դրամը դեռ չի ծախսվել

Քաղաքապետարանն ամեն տարեգլխի բազմաթիվ գնումներ է պլանավորում, էդ թվում՝ պատվիրակությունների փոխայցելությունների համար արարողակարգային հուշանվերներ ձեռքբերելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 2020-ին դրա համար պլանավորվել է պայմանական 10 մլն դրամ, որից մինչ օրս ծախսվել է 0 (զրո) ՀՀ դրամ:

՛՛Անցած տարի՝ 2019-ին, օրինակ, հուշանվերների վրա ծախսվել է 789 հազար դրամ

2018-ին՝ 13 միլիոն 864 հազար դրամ:

Իսկ 2017 թվականին, ուշադրություն՝ 51 միլիոն 175 հազար 260 ՀՀ դրամ:

«Հրապարակի» գործընկերը, ի պատիվ իրեն, ճշտությամբ վերարտադրել է մեր ուղարկած տվյալները: Բայց վերնագիրը ասեք, որ շքեղ է՛՛,-գրել է նա:

 

 

 

  • Կիսվել: