ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Փաստ». Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քը նվա­զել է 60 տո­կոսով

«Փաստ». Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քը նվա­զել է 60 տո­կոսով

«Փաստ» թերթը գրում է․ «Ապրիլի վերջերից սկսած՝ գինու շուկայում ի հայտ են եկել որոշակի միտումներ, որոնք այսօրվա դրությամբ անփոփոխ են: «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Խոսելով ներքին ու արտաքին շուկաներում առկա փոփոխություններից՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ներքին շուկայում մենք գինու վաճառքի շուրջ 60 տոկոս նվազում ունենք: Կան կոլեկցիաներ, որոնց դեպքում վաճառքի նվազումն անգամ 70 տոկոս է: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս պարագայում առնվազն 50 տոկոս նվազում կա: Վաճառքի նվազում է նկատվել հատկապես միջին և միջինից բարձր որակ ունեցող ապրանքների դեպքում: Էժան ապրանքների վաճառքը քիչ է նվազել: Սա նշանակում է, որ կորոնավիրուսով պայմանավորված վիճակն առաջին հերթին հարվածել է հենց միջին որակի ապրանքների վաճառքին: Բայց այս ամբողջ ճգնաժամը նաև դրական կողմ ունի: Նույն միջին և բարձր համարվող արտադրանքի դաշտը մաքրվեց ավելորդ «փուչիկներից», կեղծ արտադրանքից»»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: