հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը ներկայացրեց հակաճգնաժամային 13 միջոցառումները

Փաշինյանը ներկայացրեց հակաճգնաժամային 13 միջոցառումները

Այսօր ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի համաճարակը իր հետ բերել է բազմաթիվ տնտեսական ու սոցիալական դժվարություններ, ուստի կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 13 միջոցառումներ, որոնց նպատակը քաղաքացիներին աջակցելն է:

Վարչապետը համառոտ ներկայացրեց 13 միջոցառումները՝ նշելով, թե դրանցից որը ում համար է նախատեսված:

«1-ին միջոցառմամբ կառավարությունը խթանել է անտոկոս եւ արտոնյալ վարկերի տրամադրումը կազմակերպություններին: Ընդ որում աշխտավարձերի վճարման եւ հարկային պարտավորությունների կատարման համար կառավարության ֆինանսավորման վարկերը տրամադրվում են զրո տոկոսով, հումքի եւ սարքավորումների, կոմունալ վճարների, սննդի ներկրման համար առաջարկվում են արտոնյալ պայմաններով վարկեր: Այսպահին ծրագրից օգտվել է 229 տնտեսվարով եւ վարկավորման գումարը կզմել է 10,9 մլրդ դրամ:

2-րդ միջացառումը վերաբերում է գյուղատնտեսությանը: Կառավարությունը զրոյացրել է պետական ծրագրերով տրվող վարկերի ինչպես նաեւ մի շարք գյուղվարկերի տոկոսադրույքները: Այս պահի դրությամբ այս ծրագրից օգտվել է 1307 սուբյեկտ, գումարը կազմել է 2,96 մլրդ դրամ, եւ մենք միջոցներ ենք ձեռնարկում ընթացքն ավելի ինտենսիվ դրաձնելու համար:

3-րդ միջոցառմամբ աջակցում ենք պարտաճանաչ հարկ վճարող փոքր ու  միջին ձեռնարկություններին՝ իրենց շրջանառությունից կախված՝ նրանց առանց գրավի տրամադրելով 2-50 մլն դրամի վարկեր՝ 3 տարի ժամկետով: Ընդ որում առաջին 6 ամիսը նրաանք որեւէ վճարում չպետք է անեն: Այս պահի դրությամբ այս միջոցառումից օգտվել է 230 տնտեսվարող: Վարկավորման գումարը կազմում է 2,47 մլրդ դրամ եւ մենք միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքն ավելի ինտենսիվ դարձնելու համար:

4-րդ միջոցառումով դրամաշնորհ ենք տալիս 2-50 աշխատատեղ ունեցող այն ընկերություններին, որոնք ճգնաժամի ընթացքում պահպանել են իրենց բոլոր աշխատավարձերը եւ աշխատավարձի հիմնադրամը: Այս ընկերությունների յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը վճարում է պետությունը: Ծրագրից օգտվել է արդեն 8340 տնտեսվարող: Կառավարության կողմից նրանց նվիրբերված գումարը կազմում է 3,3 մլրդ դրամ: Սրանք մեր այս փուլում ընդունած տնտեսական ծրագրերն են:

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող այն ծնողներին, որոնք մարտի 13-25-ը կորցրել են աշխատանքը: Ամեն երեխայի հաշվով հատկացնում ենք 100 հազար դրամ: Մինչ այժմ նույնականացրել ենք այդպիսի 960 ծնողի եւ վճարել մոտ 100 մլն դրամ:

6-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցում ենք այն քաղաքացիներին, որոնք գրանցված են եղել որպես աշխատող եւ մարտի 13-30-ն ընկած հատվածում կորցրել են աշխատանքը, եւ նրանց հունվար-փետրվարի աշխատավարձը չի գերազանցել 500 հազար դրամը: Նման քաղաքացիներին վճարում ենք նվազագույն աշխատավարձի չափով: Այս պահի դրությամբ այդպիսի 6723 քաղաքացիների վճրել ենք 457 մ,լն դրամի չափով:

7-րդ  միջոցառման շրջանակներում աջակցություն ենք հատկացնում այն հղի կանանց, որոնք աշխատանք։ չունեն, իսկ ամուսինները աշխատանքից ազատվել են մարտի 13-30-ին: Նման կանանց մենք վճարում ենք 100 հազար դրամ օգնություն: Այս պահի դրությամբ 7026 հղիների տրվել է 702 մլն դրամի աջակցություն:

8-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում ամենաշատը տուժած ոլորտների աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին: Աջակցության չափը կախված է իրենց գրանցված աշխատավարձերի կամ արձանագրված շրջանառությունների չափերից: Արս ծրագրով արդեն աջակցություն է տրամադրվել 63 հազար 14 անձի՝ 4 մլրդ 615 մլն դրամի չափով:

9-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն ենք տալիս այն ծնողներին, որոնք գրանցված աշխատող չեն եղել  եւ աշխատանք։ չունենա; Նման ծնողներին ամեն երեխայի հաշվով վճարում ենք 26500 դրամ: Այս պահի դրությամբ աջակցություն ենք տրամադրել 19 հազար 457 երեխայի եւ վճարված գումարը կազմել է 515 մլն դրամ:

10-րդ միոջցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում խոցելի ոլորտներում աշխատող միկրոբբիզնեսի ընկերություններին: 2020-ի առաջին եռամսյակում արձանագրված շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի կրկնպատիկը եւ ոչ պակաս քան 10 հազար դրամը: Այսպիսի մոտ 6 հազար աշխատող ծանուցվել է , իսկ աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում:

11-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում գազի եւ էլէներգիայի այն բաժանորդներին, որոնց փետրվարի ծախսը կազմել էգազի համար մինչեւ 10 հազար դրամ եւ էլէներգիայի համար մինչեւ 6 հազար դրամ: ՀՀ-ում այսպիսի շուրջ 235 հազար բաժանորդ կա: Կառավարությունը նրանց փետրվարի վճարների 50 տոկոսը փոխհատուցում է: Եթե այդ մարդիկ արդեն վճարել են, աջակցությունը ստանում են որպես կանխավճար՝ իրենց բաժանորդային հաշիվներին: Կառավարությունն այս ծագրով արդեն վճարել է 786 մլն դրամ:

12-րդ միջոցառումով միանվագ աջակցություն ենք ցուցաբերում գազի ու էլէներգիայի այն բաժանորդներին, որոնք փետրվարին սպառել են 1001 դրամից մինչեւ 30 հազար դրամի գազ եւ 5001 դրամից մինչեւ 10 հազար դրամի էլէներգիա: ՀՀ-ում այսպիսի շուրջ 280 հազար բաժանորդ կա: Կառավարությունը փետրվարի նրանց վճարումների 30 տոկոսի չափով աջակցություն է տարամդրում: Այս ծրագրով կառավարությունն արդեն վճարել է 1 մլրդ 842 մլն դրամ:

13-րդ միջոցառումով նպաստառու ընտանիքների աջակցություն ենք տրամադրում նպաստի 50 տոկոսի չափով: Ընդ որում, աջակցության 70 տոկոսը կտրվի առձեռն, իսկ 30 տոկոսը կփոխհատուցվի էլեկտրաէներգիայի նրանց բաժանորդային հաշիվներին: Այս ծրագրից կօգտվի շուրջ 85 հազար ընտանիք: Աջակցության ընդհանուր չափը կկազմի 1,2 մլրդ դրամ: Աջակցությունը կտրվի ապրիլի նպաստի հետ»:

Փաշինյանն ասաց, որ կառավարությունը շարունակում է իր  անելիքների քննարկումները, կկայացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ համաճարակին արժանապատիվ դիմակայելու համար:

Նա նաեւ նշեց. «Պետք է խստովանեմ, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, երբ մարդիկ դե ֆակտո ծրագրի շահառու են, բայց էլեկտրոնային ծրագրերը մերժում են նրանց դիմումը: Մենք բոլոր այս դեպքերը կդիտարկենք, բայց արդեն պարզ է, որ բազմաթիվ դեպքեր կան, որ քաղաքացիները ծրագրի շահառու չեն դառնում իրենցգործատուների անպարտաճանաչության եւ նունիսկ ապօրինի գործունեության պատճառով: Մենք բոլոր նման դեպքերը կուսումնասիրենք ու կանենք համապատասխան հետեւություններ»:

 

  • Կիսվել: