հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա

Փաշինյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաշխարհային շուկայում սպասվող վերադասավորումները կարող են Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ բացել՝ չնայած պարզ է, որ դրանք կարող են նաև խնդիրներ առաջացնել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում էական խմորումներ, և, իհարկե, տևական խմորումները կարող են էական խնդիրներ առաջացնել նաև բոլոր երկրների տնտեսությունների համար:

«Բայց ուզում եմ ասել, որ մեր կարծիքով Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն խնդիրներ կստեղծի, այլ նաև կբացի հնարավորություններ, որովհետև անխուսափելիորեն համաշխարհային շուկայում վերաձևումներ են տեղի ունենալու, վերադասավորումներ են տեղի ունենալու:  Եվ կարծում եմ, որ այդ վերադասավորումները Հայաստանի տնտեսության համար բացելու են նաև նոր հնարավորություններ՝ չնայած պարզ է, որ կարող են առաջանալ նաև խնդիրներ: Մենք ուզում ենք մեր գործարար հանրության ուշադրությունը հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք այսօր բացվում են և վաղը կբացվեն՝ կապված ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության վերադասավորումների հետ»,- նշեց վարչապետը։

 

  • Կիսվել: