հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը Լենան Նանուշյանին գործուղել է Կոպենհագեն

Փաշինյանը Լենան Նանուշյանին գործուղել է Կոպենհագեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը գործուղվում է  Դանիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2023 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Բարեկեցության տնտեսության համատեքստում առողջության վերաբերյալ լուծումների որոնում» համաժողովին մասնակցելու նպատակով:
  2. Լենա Նանուշյանի՝ Դանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: