երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փաշինյանը կոչ է արել ԵՏՄ-ի շրջանակում ավելի ակտիվ օգտագործել թվային տնտեսության առավելությունները

Փաշինյանը կոչ է արել ԵՏՄ-ի շրջանակում ավելի ակտիվ օգտագործել թվային տնտեսության առավելությունները

Ղրղըզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի ակտիվ օգտագործել թվային տնտեսության առավելությունները։

Նրա խոսքով՝ թվայնացումը անդամ պետությունների արդյունավետ ինտեգրման եւ փոխգործակցության ամուր հիմք է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում. «Համաշխարհային փորձը ցույց է տվել, թե որքան զգալի կարող է լինել տնտեսական էֆեկտը թվայնացման ներդրումից։ Թվային տեխնոլոգիաների առաջմղումը տնտեսության եւ առեւտրի ոլորտում կխթանի գոյություն ունեցող պատնեշները նվազագույնի հասցնելը, անգամ դրանց լիակատար վերացումը, կկրճատի վնասներն առեւտրում եւ կոոպերացիոն շղթաներում»,- նշել է նա։

Վարչապետը նշել է, որ ԵՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար հարկավոր է տնտեսական քաղաքականության համաժամանակեցում ազգային եւ վերազգային մակարդակներում եւ մոտեցումների ամբողջականության ապահովում ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մշակման եւ գործունեության վերաբերյալ։ Այս առնչությամբ նա հատկապես նշել է համագործակցությունը Զարգացման եվրասիական բանկի եւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հետ։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ հենց կոոպերացիոն շղթաների ստեղծումն ու ֆինանսական ինստիտուտների գործիքների օգտագործումն արդյունավետ խթան կհանդիսանա արդյունաբերական կոոպերացման զարգացման համար։

Փաշինյանի կարծիքով՝ եւս մեկ կարեւոր ուղղություն է էլեկտրոնային առեւտրի զարգացումը. վերահսկողությունն առեւտրի ոլորտում դառնում է էլ ավելի հրատապ. «Հաշվի առնելով այն, որ հարցը զգայուն է, անհրաժեշտ է  համատեղ ուժերով եւ օպերատիվորեն շարժվել էլեկտրոնային առե

  • Կիսվել: