շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանը կոչ արեց վերադառնալ ԵԱՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման միասնական մեթոդաբանությանը

Փաշինյանը կոչ արեց վերադառնալ ԵԱՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման միասնական մեթոդաբանությանը

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վերադառնալ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև մաքսատուրքերի բաշխման միասնական մեթոդաբանությանը։
 
Ելույթ ունենալով Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ վարչապետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին ամիսներին միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխման հետ կապված մաքսատուրքերի բաշխման գործընթացում զգալի շեղումներ են նկատվում:
 

«Անհրաժեշտ ենք համարում ամենամոտ ապագայում վերադառնալ մաքսատուրքերի բաշխման միասնական մեթոդիկային»,- ասաց նա։

 

  • Կիսվել: