ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը խմբագրել է իր՝ Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին գրառումը․ պարզվում է Ադրբեջանին դեռ չենք անցել

Փաշինյանը խմբագրել է իր՝ Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին գրառումը․ պարզվում է Ադրբեջանին դեռ չենք անցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբագրել է իր ՝ Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին գրառումը․ պարզվում է այնուամենայնիվ Ադրբեջանին մենք դեռ չենք անցել, նա շտապել է այդ հարցում։

Նոր գրառման մեջ Փաշինյանը մասմնավորապես նշել է․

«Ուշադրություն՝ գրառումը խմբագրվել է:

Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

Հ.Գ. Գրառման նախորդ տարբերակում անճշտություն էր տեղի գտել, ինչի համար ներողություն եմ խնդրում (առաջին գրառման մեջ Փաշինյանը պնդել էր, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով մենք արդեն անցել ենք և Վրաստանին, և Ադրբեջանին): Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»:

  • Կիսվել: